Հայկական մասունքներ և ոչ մի հայ` հայկական գյուղում

Նորության նկար «Վանքը հին հայկական գյուղ է, մինչև թուրքերի այստեղ ապրելը շատ հայեր են ապրել մեր գյուղում, բայց հիմա ոչ մի հայ չկա, սակայն ամեն տարի շատ հայեր են գալիս մեր գյուղ, նրանք այստեղ ունեն ծանոթներ»,- հայկական անուն ունեցող Վանք գյուղում (Թուրքերն անվանում են Վենք-Լ. Խ.) մեզ հանդիպած երիտասարդներից պատմեց Շադիան: Երբ «Առաջին լրատվական»–ը թուրք երիտասարդներ Դարիայից, Իրանից և Շադիայից հետաքրքրվեց, թե ինչ գիտեն հայերի մասին, Շադիան պատասխանեց. «Մենք շատ ենք սիրում հայերին, նրանք կարծես մեր ընտանիքների մի մասը լինեն, հատկապես նրանք, ում հանդիպել ենք»:

Վանքը Մալաթիային մոտ գտնվող գյուղ է, մեզ ասացին, որ գյուղում 22 ընտանիք է ապրում, 150 բնակիչ ունի: Վանքում է գտնվում Մալաթիայի տարածքում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ վանքը, որին, ինչպես Մալաթիայի հայերի միության ղեկավար Սերդար Բոյաջին ասաց, թուրքերը Ջարջիս են անվանում: Եկեղեցուց միայն ավերակներ են մնացել, իսկ ներսում թուրքական դասագրքեր էին, եկեղեցու տարածքը թուրք երեխաների համար խաղահրապարակ է ծառայում, մի խումբ երեխաներ այստեղ էին եկել Time for English դասագրքերով:

Հայկական այս հետքն էլ, ինչպես Մալաթիայի Սուրբ Երրորդություն եկեղեցին, վերանորոգման անվան տակ կկորցնի իր հայկականությունը։ Ս. Բոյաջին «Առաջին լրատվական»–ին ասաց, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը վերանորոգումից հետո կդառնա թանգարան կամ մշակութային կենտրոն: Վանքի կողքին մի փոքր մատուռ կար, որը, ինչպես պարզվեց, քրդերի աղոթատեղի է:

Մեր հեռանալու ժամը համընկավ թուրքական նամազի հետ, բարձունքին գտնվող հայկական վանքի տարածքը ստիպված եղանք լքել թուրքական ելևէջների ներքո` անիրականանալի երազանքով, որ մի օր այստեղ ենք գալու պատարագի մասնակցելու` ոչ թե հյուրի, այլ տանտիրոջ կարգավիճակով:

Zoom Image

Լուսինե Խաչատրյան
Մալաթիա
http://www.1in.am/arm/regional_turkey_85367.html

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 30-05-2012 00:15:03
Դիտումների քանակը: 752
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott